«Լավրովի պլանի» 2-րդ սերիան

Ուշագրավ տեղեկություններ են սկսել ի հայտ գալ` Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման թեմայով: Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն թուրքական Habertürk հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է, որ վերջին շրջանում ինտենսիվացել են «Ադրբեջանի օկուպացված տարածքների» հարցի շուրջ հանդիպումները. «Այդ հարցի լուծման համար մեծ ջանքեր են գործադրում ինչպես Ռուսաստանը, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները»: Հետաքրքիր զուգադիպությամբ թուրքական Hürriyet-ը հոդված է հրապարակել, որով ազդարարել է, թե Թուրքիայի իշխանությունները դիտարկում են Հայաստանի հետ սահմանը բացելու հնարավորությունը: Թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի իշխանությունները վերստին դիտարկում են Հայաստանի հետ հաշտեցման գործընթաց սկսելու և երկու երկրների միջև սահմանը բացելու հնարավորությունը: Այս տեղեկությունը հայտնողը ոչ ավել, ոչ պակաս թերթի սյունակագիր Ֆաթիհ Չեքիրգեն է, որը, ինչպես հասկանալի է, պատահական նման հոդված չէր հրապարակի, անկախ այն բանից, թե հայտնածը որքանով է մոտ իրականությանը: Ահա նա ընդգծել է, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Բաքու կատարած վերջին այցի ժամանակ փորձել է ճշգրտել այդ հարցում Ադրբեջանի դիրքորոշումն ու արձագանքը: Նկատենք, որ Չավուշօղլուն Բաքու այցելել է հուլիսի 15-ին, ինչից հետո մեկնել է Թբիլիսի, այցի ժամանակ Չեքիրգեն նույնպես ուղեկցել է նրան: Լրագրողի խոսքով՝ Թուրքիայի արտգործնախարարը, այցի ժամանակ մեկնաբանելով Ռուսաստանի և Թուրքիայի միջև ճգնաժամի հաղթահարումը, հայտարարել է. «Դուք կտեսնեք, թե մենք դեռ ինչ կանենք հանուն խաղաղության: Շուտով դուք կլսեք ավելի ուրախալի նորություններ»: Երբ Չեքիրգեն փորձել է ճշգրտել, թե ինչ նկատի ունի նախարարը, նա չի մանրամասնել իր խոսքերը: Դրա հետ կապված՝ Չեքիրգեն գրել է. «Ես միայն հիմա իմ ընկեր դիվանագետներից իմացա, որ իշխանությունները, որոնք ձգտում են նվազեցնել թշնամիների թիվը և մեծացնել ընկերների թիվը, ունեն Հայաստանի հետ սահմանը բացելու պլան: Ըստ Hürriyet-ի սյունակագիր Ֆաթիհ Չեքիրգենի` այդ ուղղությամբ առաջին քայլը ձեռնարկել է Մևլյութ Չավուշօղլուն հուլիսի 14-15-ը Բաքու կատարած այցի ժամանակ: Նախարարը ստուգել է, թե ինչպիսին կլինի Բաքվի արձագանքը Հայաստանի հետ հաշտեցման փնտրտուքին առնչվող Անկարայի պլաններին: Այդ հարցում արդեն իսկ կա դրական մթնոլորտ, և կա հիմք՝ հետագայում այդ ուղղությամբ առաջ շարժվելու համար: Սակայն այն ժամանակ, երբ Անկարան Բաքվի հետ խորհրդակցությունների մեջ էր Երևանի հետ հաշտեցման մասին բանակցություններ սկսելու վերաբերյալ, ներքին թշնամիները Թուրքիայում պատերազմ սանձազերծեցին ժողովրդավարության դեմ»: Այսինքն, ստացվում է, որ հուլիսի 16-ին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձը կասեցրել է դիվանագիտական գաղտնի ծրագրերին, որոնք առնչվում են ուղղակիորեն Հայաստանին: Բոլորովին էլ զարմանալի չէ, որ թուրքական հայտնի պարբերականը Հայաստանի հետ պայմանավորվածությունների հասնելու հարցում կարևորել է Մոսկվայի դերակատարումը: Այսինքն` Հայաստանին վերաբերող հարցերով Անկարան Ռուսաստանի իշխանության հետ պայմանավորվածությունների հասնելու հնարավորությունների մի ամբողջ փաթեթ է բացահայտել, բնականաբար ունենալով` կոնկրետ քարոզչական նպատակներ: Բանն այն է, որ այս ծրագիրը կարող է լինել արդեն հանրահայտ դարձած և բավական ժամանակ քննարկվող «Լավրովի պլանի» բաղկացուցիչ մասը: Չմոռանանք, որ Լավրովի` Հայաստան և Ադրբեջան այցելությունների ընթացքում հենց ռուսական մամուլն էր գրում Ղարաբաղյան կարգավորման գործընթացում Ռուասաստանի դերի, և բացի Ղարաբաղյան խնդրից` նաև Հայաստան-Թուրքիա սահմանի բացմանը հնարավորության մասին: Թուրքական մամուլի բացահայտումը ամենևին էլ պատահականություն չէ: Նման ծրագիր, կարելի է ենթադրել, որ Թուրքիայի և Ռուսաստանի դիվանագետների սեղանին, այնուամենայնիվ, կա: Ասել է, թե` «Լավրովի պլանի» մասին ուշագրավ դրվագներ են ի հայտ գալիս... Մետաքսյա Շալունց

դիտվել է 66 անգամ
Լրահոս
Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am