Պավել Մանուկյանն ու նրա որդին վիրավոր են
Ոստիկանության մամուլի քարտուղար Աշոտ Ահարոնյանը Facebook-ի իր էջում գրել է, որ տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի հետևանքով վիրավորվել է իրավապահներից մեկը, ինչպես և Պավել Մանուկյանն ու նրա որդի Արամը: Երեքն էլ անմիջապես տեղափոխվել են հիվանդանոց: Այս պահին հրաձգությունը դադարել է և ընթանում են բանակցություններ՝ զինված անձանց հանձնվելու գործընթացը ավարտին հասցնելու համար:
