«Սասնա ծռեր» խմբի անդամները գրագետ քայլեր են կատարել. Րաֆֆի Հովհաննիսյան
22:48 Խորենացու փողոցում է «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նրա խոսքով «Սասնա ծռեր» խմբի անդամները հայրենասեր և գրագետ քայլեր են կատարել, բաց թողնելով պատանդներին, բացի ոստիկանի սպանությունից. «Հիմա տղաները մեն-մենակ են, հոսանքազրված, տմարդի վիճակում, և դա իշխանության պատկերն է: Իշխանությունն ահաբեկիչ է այսօր, և մեր տղաները պիտի վայելեն ժողովրդի զորակցությունը»: Նա նաև նշեց, որ քանի չկա լեգիտիմ իշխանություն այս վիճակը շարունակվելու է:
