Դավիթ Սանասարյանն՝ ԱԱԾ-ի տարածած տեսանյութի մասին
22:09 Դավիթ Սանասարյանն իր ելույթում անդրադարձավ ոստիկանության և ԱԱԾ տարածած տեսանյութին և ձայնագրությանը և դիմելով ժողովրդին՝ հարց հնչեցրեց՝ կա՞ այստեղ մեկը, որ հավատում է դրանց ամբողջականությանը: Բացասական պատասխան ստանալով, Սանասարյանը դիմեց իսկական ոստիկաններին՝ հորդորելով չենթարկվել իշխանությունների անօրինական հրամաններին: Այնուհետև Սանասարյանը ընթերցեց իսպանահայերի կողմից ստացված ուղերձը՝ քաղբանտարկյալներին ազատ արձակելու և ստեղծված իրավիճակում «Սասնա ծռերի» պահանջները կատարելու մասին:
