Սա է ճանապարհը. Պ. Հայրիկյան
21: 15 ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը հիշեցրեց, որ «Սասնա Ծռեր»-ն ազատ արձակեցին պատանդներին՝ առանց որեւէ նախապայմանի. «Հիմա դու նրանց զրկում ես մի կտոր հացից»,-ասաց նա՝ խոսքն ուղղելով Սերժ Սարգսյանին եւ շարունակեց. «Ներկայիս ՄԻՊ-ը պետք է գնա եւ ասի՝ ես հենց հիմա հաց պետք է տանեմ խմբին, կամ այլեւս չեմ աշխատում այստեղ»,-ասաց Հայրիկյանը: Հայրիկյանի խոսքով ստեղծված իրավիճակում Սերժ Սարգսյանը պարտավոր է հրաժարականի դիմում ներկայացնել, ապա խորհրդարանը լուծարել, որից հետո կձեւվորվի ժողովրդի վստահության կառավարությունը. «Եթե Սերժ Սարգսյանը ուզում է, որ հարցը խաղաղ ձեւով լուծվի, սա է ճանապարհը: Մեզ ամուր կամք, միշտ հիշեք՝ ով էլ լինի իշխանության, եւ այդ տերը ժողովուրդն է»,-ասաց Հայրիկյանը:
