Նելլի Դուրյանը՝ Երևանում երեխայի կորելու լուրերի մասին
Մալաթիա-Սեբաստիա համայնքում 3-ամյա երեխայի կորելու մասին հաղորդում ՀՀ ոստիկանությունը չի ստացել: Այդ մասին տեղեկացրել է ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետի տեղակալ, անչափահասների գործերով բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը: «ՀՀ ոստիկանությունը երեխայի անհետ կորելու մասին հաղորդում չի ստացել: Ըստ լուրերի, երեխան գտնվում է իր մայրիկի մոտ»,- ասաց Դուրյանը:
