Լրագրող Սիրանույշ Պապյանի հայցի քննությունն ընդդեմ ոստիկանապետի
Այսօր Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ ապրիլի վերջին լրագրող Սիրանույշ Պապյանի՝ ընդդեմ ոստիկանապետի հայցի քննությունը: Լրագողը դիմել է դատարան պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման պահանջով: Այս գործով դատավոր է նշանակվել Գայանե Մազմանյանը։ Սակայն այն հետաձգվեց մինչեւ սեպտեմբերի 2-ը: Սիրանույշ Պապյանը որոշել է ներկա չգտնվել դատական նիստերին:
