Դու հիմա Սերժիկի յանից ես, թե՞ մեր, ա՛յ կամանդիր. Ռուբեն Հախվերդյան
11:38 «Դու հիմա Սերժիկի յանից ես, թե՞ մեր, ա՛յ կամանդիր»,- երեկ կեսգիշերին Խորենացի փողոցում հայտարարեց երգիչ Ռուբեն Հախվերդյանը՝ դիմելով Խորենացիում կառուցված ոստիկանական պատի հետեւում կանգնած ոստիկաններին: Դիմելով լրագրողներին, Հախվերդյանն ասաց. «Կամանդիրին նկարեք»: Այնուհետեւ նայելով ոստիկաններին՝ նետեց. «Կազյոլ»: «Ոնց որ կանգնել ա…, էս էրեխեքին`ոստիկաններին, քշել են առաջ, իրենք էլ այնտեղից հրահանգներ կտան»,- ասաց նա: Ռուբեն Հախվերդյանը տեսնելով, որ իրեն արդեն շրջապատել են լրագրողները եւ օպերատորները, արագ հեռացավ այդ տարածքից:
