Կստանա՞նք աջակցություն Ադրբեջանի ագրեսիայի դեպքում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օրերս հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ադրբեջանը Թուրքիայի ռազմաօդային ուժերի օգտագործմանն է փոխանցում Բաքվից ոչ հեռու գտնվող ռազմական օդանավակայանի տերմինալը, ինչպես նաև որոշ տարածքներ Գիզիլ Շյարգ կոչվող զինվորական ավանում: Լրատվամիջոցները հաղորդեցին, թե Թուրքիան Ադրբեջանում ռազմաօդային ռազմակայան է հիմնադրում: Սակայն Ադրբեջանի ռազմաօդային ուժերի հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռամիզ Թահիրովը հերքեց այդ լուրերը՝ ասելով, թե դրանք հիմնազուրկ են և իրականությանը չեն համապատասխանում: Ըստ նրա բացատրությունների՝ թուրքական ռազմաօդային ուժերի տրանսպորտային օդանավերը արդեն ավելի քան 15 տարի օգտագործում են այդ օդանավակայանը՝ Աֆղանստան, Իրաք, Կոսովո տեղափոխելով Ադրբեջանի խաղաղապահներին: Իսկ բնակելի շենքում թուրք օդաչուները հանգստանում են, և, ըստ նրա պարզաբանումների, Ադրբեջանի նախագահի ստորագրած հրամանագրով թուրքական կողմին վարձակալության են տրվում նրանց կողմից վաղուց օգտագործվող օբյեկտները: Ռազմական հարցերով փորձագետ Ուզեիր Ջաֆարովը «Թուրան» լրատվական գործակալությանն ասել է, որ հիմա այդ օբյեկտները դիվանագիտորեն ամրագրված կարգավիճակ կունենան: Ջաֆարովը ևս նշել է, որ դրանց փոխանցումը թուրքական կողմին չի նշանակում ռազմակայան ստեղծել, քանի որ ռազմակայանի համար նախ պետք է փոխվի Ադրբեջանի ռազմական դոկտրինը, որը հիմա բացառում է երկրի տարածքում օտարերկրյա ռազմակայանի տեղակայումը, և երկրորդ՝ ռազմակայանը լրիվ փակ տարածք է, որը գտնվում է օտարերկրյա զինվորականների ինքնավար ղեկավարման տակ, իսկ տվյալ դեպքում Թուրքիային փոխանցված շենքը բնակելի թաղամասում է, տերմինալն էլ օդանավակայանի մի մասն է կազմում: Թվում է, թե այս իրադարձությունը երկու երկրների միջև առանց այն էլ ջերմ հարաբերությունների դրսևորում է: Բայց իրականում, սա կարող է կապված լինել մեկ այլ իրադարձության հետ: Հայաստանը վավերացրեց Ռուսաստանի հետ միասնական ՀՕՊ համակարգ (Հակաօդային պաշտպանության միավորված համակարգ) ստեղծելու մասին պայմանագիրը: Այն պետք է երաշխավորեր, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի նոր սրացման դեպքում հակամարտությունը կընթանա առանց կողմերից յուրաքանչյուրի ռազմական ավիացիայի կիրառության: Միավորված ՀՕՊ-ը, սակայն, մեկ կարևոր թերություն ունի՝ ոչ ոք չգիտի, թե ով է այն ղեկավարելու:   Հայաստանի խորհրդարանը հունիսի 30-ի արտահերթ նիստում վավերացրեց հայ-ռուսական միացյալ ՀՕԿ համակարգ ստեղծելու մասին համաձայնագիրը, որի օգտին քվեարկել է 102 պատգամավոր, դեմ՝ 8-ը: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել է, թե տվյալ համաձայնագրի շրջանակում Հայաստանը կկարողանա օգտագործել ռուսական բազմաֆունկցիոնալ, չորրորդ սերնդի կործանիչներ, С-300 համակարգեր, հակահրթիռային հնարավորությունները: Կովկասյան տարածաշրջանում միացյալ ՀՕՊ համակարգի ստեղծման մասին համաձայնագիրը ստորագրել են Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն 2015թ. դեկտեմբերին: Փաստաթուղթը նախատեսված է հինգ տարի ժամկետով՝ նույնքան ժամկետով հետագայում երկարաձգելու հնարավորությամբ: Եթե կողմերից մեկը որոշի կասեցնել պայմանագիրը, ապա անհրաժեշտ է հակառակ կողմին նախազգուշացնել այդ մասին նվազագույնը պայմանագրի ժամկետի ավարտից վեց ամիս առաջ: 2015թ. հունիսին համաձայնագիր ստորագրվեց, որի համաձայն՝ Ռուսաստանը Հայաստանին պետք է տրամադրեր 200 միլիոն դոլարի վարկ՝ ռուսական սպառազինությունների ձեռքբերման համար: Հիմա Ադրբեջանն ու Թուրքիան, փաստացի ռազմաօդային ուժերի օգտագործման ուղղությամբ որոշակի քայլ են իրականացնում: Եթե ղարաբաղյան ճակատում հնարավոր նոր լարում լինի` Ադրբեջանը ռազմաօդային պաշտպանության հարցում Թուրքիայի օգնությանը կդիմի, և անկասկած, կստանա այդ աջակցությունը: Իսկ Հայաստանը Ռուսաստանից կստանա՞ նման աջակցություն, եթե ադրբեջանական նոր ագրեսիա դրսևորվի: Թամար Բագրատունի

դիտվել է 65 անգամ
Լրահոս
Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am