Լուրջ խմորումներ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է դիտարկել թուրքալեզու երկրների համագործակցության միությանը միանալու հարցը, դա հիմնավորելով Ռուսաստանում թուրքալեզու բնակչության առկայությամբ: Սակայն Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններում ոչ միայն տարբեր կազմակերպություններ մակարդակով փոխհարաբերություններ են ճշգրտվում, այլև պետական բարձր մակարդակով այդ հարաբերությունները նոր հիմքի վրա դնելու կոնկրետ քայլեր են իրականացվում: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ակնկալում է օգոստոսի կեսերին հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նա France-24 հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է. «Ներկա պահին Թուրքիայի արտգործնախարարության աշխատակիցները այդ թեմայով բանակցություններ են վարում ռուս գործընկերների հետ: Իհարկե, Թուրքիայի վերջին իրադարձությունները, ըստ երևույթին, որոշ չափով կազդեն հանդիպման ժամկետի վրա: Սակայն համարում եմ, որ եթե ոչ մի անկանխատեսելի բան տեղի չունենա, Ռուսաստանի նախագահի հետ հանդիպումը կկայանա օգոստոսի կեսերին»: Ընդ որում, Անկարան հայտարարել է, որ Թուրքիան հայտարարել է, որ Ռուսաստանը մեծ աջակցություն է ցուցաբերել ապստամբության ժամանակ: Ռուսաստանը եղել է այն երկրների թվում, որոնք թուրքական ժողովրդավարությանը մեծ աջակցություն են ցուցաբերել ռազմական հեղաշրջում անցկացնելու փորձի ժամանակ, ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն: Թուրքիայի փոխվարչապետ Նուրեթթին Ջանիքլին ու էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքջին հուլիսի 26-ի երեկոյան մասնավոր ինքնաթիռով կմեկնեն Մոսկվա: Հաղորդվում է, որ նրանք Ռուսաստանի մայրաքաղաքում կհանդիպեն իրենց ռուս գործընկերների հետ: Մասնավորապես, Ջանիքլին վաղը կհանդիպի Ռուսաստանի փոխվարչապետ Արկադի Դվորկովիչի հետ: Հանդիպումը անցկացվելու է պատվիրակությունների մասնակցությամբ, ապա՝ երկկողմ ձևաչափով: Զեյբեքջին իր հերթին առանձին երկկողմ հանդիպումներ կունենա Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևի ու էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակի հետ: Պատվիրակության կազմում կլինեն Թուրքիայի տուրիզմի, էներգետիկայի և տնտեսության նախարարությունների ղեկավարները: Ավելի վաղ Ռուսաստանի դեսպանատանը հայտարարել են, որ հեղաշրջման փորձը չի խանգարում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների «վերբեռնմանը»: Մոսկվան կնորացնի բանակցությունները Անկարայի հետ մի քանի առևտրատնտեսական ուղղություններով: Ռուսաստանի կառավարության որոշումը հուլիսի 22-ին տեղադրվել է նախարարների կաբինետի կայքում: Փաստաթղթում նշված է, որ կվերականգնվի առևտրատնտեսական համագործակցության հարցերով ռուս-թուրքական խառը միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը: Բացի այդ, կնորացվի միջկառավարական համաձայնության նախագծի բանակցային գործընթացը ծառայությունների և ներդրումների առևտրի վերաբերյալ, ինչպես նաև առևտրատնտեսական, գիտատեխնիկական և մշակութային համագործակցության 2016-2019 թվականների ծրագրի նախագծով և երկու երկրներում ռուս-թուրքական հիմնադրամի ստեղծման ներդրումային նախագծերի ֆինանսավորման հարցով: Ըստ ամենայնի, մենք ականատես ենք դառնում ռուս-թուրքական հարաբերությունների վերագործարկման նոր փուլին, որն իր նախորդի համեմատ ավելի խորքային կլինի ու ընդգրկուն: Չի կարելի է բացառել, որ Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններում այս բուռն վերագործարկումն իր անդրադարձը ունենա նաև` Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա: Չմոռանանք, որ հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտության մեկնարկը ևս տրվել Մոսկվայում` Սերժ Սարգսյանի հայտնի հայտարարությամբ: Այնպես որ, սպասենք Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման պտուղներին: Տարածաշրջանը լուրջ վերադասավորումների շեմին է: Հայաստանը հայտնվել է տարածաշրջանային շահերի բախման կիզակետում: Մետաքսյա Շալունց

դիտվել է 66 անգամ
Լրահոս
Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am