Ոստիկանությանը ժամանակ են տվել
10:14 Այս գիշեր Խորենացի փողոցում հավաքված քաղաքացիների առաջ ելույթ ունենալով, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը հայտարարեց, որ մինչ առավոտյան 9-ը ոստիկանության ժամանակ են տալիս, որպեսզի «Սասնա ծռեր» խմբավորման անդամներին ապահովեն սնունդով: Նրա հայտարարությունից հետո քաղաքացիները վանկարկեցին «Սասնա ծռեր», «Սասնա ծռեր»: Բարձրախոսը Խորենացի փողոցում անջատվեց, քաղաքացիներին կոչ արվեց, որպեսզի վաղը 20:00-ին կրկին հավաքվեն նույն վայրում:
