Ոստիկանները թույլ չեն տալիս «Սասնա ծռերին» սնունդ փոխանցել
10:10 Առավոտյան ժամը 09:30-ի սահմաններում քաղաքացիների կողմից հավաքված սնունդը «Ժառանգություն» կուսակցության անդամներ Արմեն Մարտիրոսյանի եւ Զարուհի Փոստանջյանի ուղեկցությամբ հասցվեց ոստիկանական պատնեշի մոտ: Զարուհի Փոստանջյանը տվյալ օրվա հերթապահ ոստիկանին տեղեկացրեց, որ ինքը գրավոր դիմել է համապատասխան կառույցներին, որպեսզի սնունդը ներս փոխոնցվի: Ոստիկանության գնդապետը Փոստանջյանին տեղեկացրեց, որ ոչ մի բան չի անցնելու ոստիկանական պատնեշից այն կողմ, ապա հորդրորեց ազատել միջանցքը, որպեսզի հարակից տների բնակիչները կարողանան անարգել անցնել: Այս պատասխանը քաղաքացիների շրջանում դժգոհություն առաջացրեց:
