Քաղաքացիները սնունդ են բերում «Սասնա ծռեր» խմբի անդամների համար
09:47 Խորենացի փողոցում անցկացվող հավաքի մասնակիցների անունից մինչեւ ժ.09:00-ն ժամանակ էր տրվել իշխանություններին, որպեսզի առաջնահերթության կարգով սննդով ապահովեն ՊՊԾ գունդը պաշարած «Սասնա ծռեր» խմբի անդամներին: Երեկ երեկոյան հարթակից ելույթ ունեցողները հորդորեցին քաղաքացիներին սնունդ բերել Խորենացի փողոց: Առավոտից սկսած քաղաքացիներն արդեն զգալի քանակությամբ սնունդ, ծխախոտ եւ ջուր են բերել տարածք: Արդեն շուրջ 60 ժամ «Սասնա ծռեր» խմբի անդամները զրկված են սննդից, էլեկտրաէներգիայից, կապից և բուժօգնությունից:
