Զինված խումբը այրել է ևս մեկ «Սամանդ» մակնիշի պարեկային մեքենա
ՀՀ ոստիկանության լրատվական վարչության պետ Աշոտ Ահարոնյանը երեկ կեսգիշեն անց իր ՖԲ էջում տեղեկացրել է. «Զինված խումբը քիչ առաջ այրեց ևս մեկ «Սամանդ» մակնիշի պարեկային մեքենա»: Այն արդեն թվով չորրորդն է,որը ՙՙՍասնա Ծռեր՚՚ խումբն այրում է ի նշան բողոքի,որ իշխանություններն արգելում են իրենց սնունդ և դեղորայք փոխանցել,ինչպես նաև անջատված են խմբի հեռախոսները,ՊՊԾ գնդի տարածքը զրկված է էլեկտրաէներգիայից:
