«Պավլիկ», «Միացիր». երթ՝ երևանյան փողոցներով
23:00 Խորենացի փողոցում հավաքված բազմությունը երթ է սկսել Երեւանի փողոցներով։ Երթն անցնելու է Խորենացի փողոցով, Նարդոսով, Նալբանդյանով, Թումանյան փողոցով դեպի Աբովյան փողոց, Հանրապետության հրապարակով եւ Տիգրան Մեծով վերադառնալու են Խորենացի փողոց։ Երթուղին հայտնել է «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը։ Երթի մասնակիցները վանկարկել են «Պավլիկ» եւ «Միացիր», փողոցներով անցնող վարորդները ազդանշաններով ողջունում են երթի մասնակիցներին։ Նշենք, որ երթի մասնակիցներին ուղեկցում են ոստիկանության ուժեր։
