Վերջին պայմանը
22: 34 «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը Խորենացի փողոցում հրավիրված հանրահավաքի ժամանակ իր ելույթում հիշեցրեց «Սասնա Ծռեր» խմբի 5 պահանջները. «Պայման 1.բոլոր քաղբանտարկյալների ազատում. Պայման 2. ՀՀ ինքնիշխանության վերականգնում. Պայման 3. ավելի ճիշտ՝ պահանջ ազատագրված տարածքները վերադարձման ենթակա չեն. Պայման 4. վստահության կառավարության ստեղծում. Եվ վերջին պայման՝ արտահերթ ընտրություններ ու Սերժիկ Սարգսյանի հեռացում»:
