Վերադառնում են ծաղկուն ժամանակները

Երեւանի նախկին ոստիկանապետ, գեներալ-մայոր Ներսիկ Նազարյանը նոր պաշտոն ստացավ։ Նա նշանակվել է Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության պետի տեղակալ-Երեւանի փրկարարական վարչության պետ: Նշենք, որ Ներսիկ Նազարյանը Երեւանի ոստիկանապետի պաշտոնից ազատվել էր 2013 թվականի ապրիլին, զբաղվում էր բիզնեսով: Ի դեպ, Նազարյանի պաշտոնաթողության առիթով բազմաթիվ վարկածներ էին շրջանառվում: Ըստ դրանցից մեկի, Նազարյանը ֆինանսական խոշոր մեքենայությունների մեջ էր կասկածվում: Մեկ այլ վարկածով՝ «նալոգների» մի համակարգ էր բացահայտվել, որի գլխին կանգնած է եղել ինքը: Ինչեւէ, հիմա Նազարյանին վերադարձնում են, սակայն բոլորովին «մերկացած», առանց բիզնեսների։ Պաշտոնանկությունից հետո՝ մոտ երկու տարվա ընթացքում, նա կորցրեց գրեթե ողջ ունեցածը։ Պաշտոնանկությունից անմիջապես հետո հայտնի դարձավ, որ Ներսիկ Նազարյանին զրկել են Երևանում գործող մի շարք եկամտաբեր «օբյեկտների», այդ թվում` Նար-Դոս փողոցում գտնվող «Ծղոտներ» հյուրանոցային համալիրի փայատերեր լինելու իրավունքից: Փակվեց նրա որդուն պատկանող «Մոսկվիչկա» սուպերմարկետների ցանցը: «Մոսկվիչկա»-ի ղեկավարությունը հսկայական գումարներ էր պարտք մատակարարներին: Երևանի նախկին ոստիկանապետի գործերը Հայաստանում այնքան վատացան, որ վաճառքի հանեց Նորքում գտնվող իր առանձնատունը: Խոսակցություններ կային, որ նա մոտ 10 մլն դոլարի վարկային պարտավորություններ ունի: Դրանից հետո Նազարյանը բախտը փորձեց Մոսկվայում, այնտեղ սուպերմարկետ բացեց, սակայն օտար ափերում էլ նրա բախտը չբերեց։ Նազարյանի բիզնեսը «տակ տվեց»։ Մամուլը գրեց, որ Նազարյանը Մոսկվայում հուսալի «տանիք» չէր ընտրել: Նախկին ոստիկանապետը, ով մի ժամանակ մեծ հեղինակություն ուներ Հայաստանում և որոշ գործարարների և պաշտոնյաների «տանիքն» էր, փորձում էր ստանալ մոսկվաբնակ հայտնի հայ գործարար Կրիստալի Արտյոմի («Կրիստալ» օղու գործարանի սեփականատեր) հովանավորությունը: Ինչեւէ, այն, որ մեր երկրում ոչ բոլորին է հաջողվում պաշտոն չունենալով բիզնես զարգացնել, գիտեն բոլորը, սակայն Նազարյանի դեպքում հայաստանյան իրականությունը տիպիկ արտացոլում է ստացել։ Նա պաշտոնյա լինելու շնորհիվ հաջողությամբ ծաղկեցնում է իր բիզնեսը: Իսկ դրանից հետո՝ չկա պաշտոն, չկա բիզնես: Փաստորեն, Նազարյանի համար վերադառնում են ծաղկուն ժամանակները։ Նազարյանի նշանակումն այդուհանդերձ ուշագրավ է պահի ընտրությամբ։ Այս օրերին, երբ երկրում դժգոհությունների ալիքը հասել է գագաթնակետին ու Աստված միայն գիտե, թե «Սասնա ծռեր» խմբի գործողություններն ինչ հանգուցալուծում կստանան, մի ժամանակ, երբ բոլորը շունչները պահած սպասում են, որ գոնե հիմա Սերժ Սարգսյանը կգնա ռադիկալ ու անհավանական թվացող քայլերի, որոնց թվում տխրահռչակ պաշտոնյաների պաշտոնանկության հրաման տալն է, պաշտոն է ստանձնում մի անձնավորություն, ով ժամանակին իր գործունեությամբ չի փայլել ու պաշտոնը ծառայեցրել է ընտանեկան բիզնեսի բարգավաճմանը։ Իսկ սա նշանակում է, որ իշխանությունը չի պատրաստվում փոխվել, ընդառաջ գնալ հանրության, ժողովրդի պահանջներին ու իրականացնել ակնկալիքները։ Անի Սահակյան

դիտվել է 205 անգամ
Լրահոս
Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am