ՊՊԾ գնդի տարածքում երրորդ մեքենան է այրվում
21:15 ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի տղաները այս պահին կրկին մեքենա են այրում, սակայն դեռևս ավտոմեքենայի մակնիշը հայտնի չէ: Նշենք, որ սա վերջիններիս այրած թվով երրորդ մեքենան է: Արդեն 48 ժամից ավել է՝ իշխանությունները գնդի տարածքում գտնվող ապստամբերին զրկել են սննդից, էլեկտրաէներգիայից, կապի բոլոր միջոցներին, բուժօգնությունից, ինչի ի պատասխան՝ տղաները դիմում են նման քայլի:
