Արդեն 48 ժամ է՝ «Սասնա ծռեր» խմբի անդամները զրկված են սննդից. Ալեք Ենիգոմշյան
20:42 Խորենացի փողոցում ժամը 20:00-ին մեկնարկեց «Սասնա ծռեր» խմբի անդամների համակիրների հավաքն ու ելույթները: Առաջինը ելույթով հանդես եկավ Ժառանգություն խմբակցությունից Արմեն Մարտիրոսյանը՝կոչ անելով դուրս գալ փողոց և շարունակել պայքարը: Այս պահին ելույթ է ունենում Ալեք Ենիգոմշյանը: Վերջինս նշեց, որ, թեպետ, խմբի տղաների համար սննդի և այլ առաջնային անհրաժեշտությունների լուծման համար իշխանությունների տրվել էր ժամանակ՝ այսօր մինչ 20:00-ն, սակայն մինչ այս պահը սայլը տեղից չի շարժվել և խմբի տղաներին համար կենսական անհրաժեշտության ոչ մի հարցը չի լուծվել: Նրա խոսքով՝ արդեն 48 ժամ է՝ տղաները զրկված են սննդից:
