Վիտալի Բալասյանյանը դրական լումա ունեցավ.Լարիսա Ալավերդյան
Կիրակի առավոտյան ոստիկանության ՊՊԾ գնդի շենքը գրաված զինված խմբի անդամներն արդեն ազատ են արձակել պատանդներին,ինչը Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը դրական է համարում։ «Բանակցությունների արդյունք է, որ պատանդներին բաց թողեցին: Պատանդների ազատ արձակումը խմբի տղաների բարի կամքի դրսևորումն էր»,- նշեց նա ՝հավելելով ,որ պատանդ պահելը վատ անդրադարձ է ունենում և ծանր հանցագործություն է: Իսկ ահա պատանդների ազատ արձակման հարցում դրական էր Ազգային հերոս Վիտալի Բալասանյանի միջամտությունը.«Վիտալի Բալասանյանը դրական լումա ունեցավ:Նրանք լսեցին այն կոչին,որն արեց Բալասանյանը»:
