Գեներալին ցմահ ազատազրկել են
Բարձրաստիճան պաշտոնաթող գեներալ Գո Բոսյունը կոռուպցիայի գործով ռազմական դատարանի կողմից դատապարտվել է ցմահ բանտարկության, հայտնում է BBC-ն: 74-ամյա գեներալը մեղավոր է ճանաչվել 12.3 միլիոն դոլար կաշառք ստանալու և պաշտոնական պարտականությունները չարաշահելու համար: Նա զրկվել է գեներալի աստիճանից, իսկ նրա հաշիվները սառեցվել են: 2002-2012 թվականներին Գո Բոսյունը զբաղեցրել է Չինաստանի կենտրոնական ռազմական խորհրդի փոխնախագահի պաշտոնը, ինչպես նաև եղել է կոմունիստական կուսակցության քաղբյուրոյի անդամ:
