Զարուհի Փոստանջյանը փորձում է սնունդ փոխանցել ՊՊԾ
19:10 ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը Խորենացի փողոցում է, որտեղ փորձում է ոստիկանությունից թույլտվություն ստանալ Էրեբունու ՊՊԾ գնդում գտնվողներին սնունդ փոխանցելու համար: Այժմ Փոստանջյանն սպասում է ոստիկանության ղեկավարության պատասխանին: Նշենք, որ արդեն երկու օր է «Սասնա ծռեր» խմբի անդամները զրկված են սննդից, իսկ գիշերվանից նաեւ հեռախոսակապից:
