Անի Նավասարդյանը կարող է ճաշակի դասեր տալ պալատական մտավորականներին. Սուրեն Շահվերդյան. տեսանյութ
Ռեժիսոր Սուրեն Շահվերդյանն անդրադարձել է ակտիվիստ Անի Նավասարդյանի ձերբակալությանը: Ֆեյսբուքի իր էջում նա գրել է. «Ինչ-որ երկար լռեցին մեր ակտիվ ու մտահոգ «մտավորականները» երգչուհի Անի Նավասարդյանին ձերբակալելու կապակցությամբ։ Այս ազնիվ, մաքուր, զուլալ աղջնակը կարող է երգարվեստի եւ ճաշակի դասեր տալ պալատական մտավորականներին... Լսեք ու սովորեք նրանից»։ Սուրեն Շահվերդյանը նաեւ հրապարակել է հետեւյալ երգը.
