«Իշխանությունն իր ուժը ոստիկանության միջոցով չպետք է ցույց տա».Կարինե Հակոբյան.տեսանյութ
«Իշխանությունն ուժեղ է ոչ թե իր ոստիկանությամբ, պատժիչ միջոցներով, այլ ուժեղ է, երբ չի վախենում, որ իր մասին կմտածեն՝ թույլ է:Եթե այսօր իշխանությունը գնում է ընդառաջ, խոսելու է ոչ թե թուլության, այլ ուժի մասին: Միայն ուժեղները, մեծահոգիներն են ընդառաջ գնում հասարակությանը»,-այս մասին Հայելի ակումբում ասաց հրապարակախոս Կարինե Հակոբյանը՝ նշելով,որ քառօրյա պատերազմից հետո մենք դասեր չքաղեցինք,որի արդյունքում այս իրավիճակում հայտնվեցինք: Վերջինիս խոսքով, այս շարժումը սկսվել է զինվածով, այժմ պետք է փոխակերպվի քաղաքացիական շարժման: Ավելի մանրամասն՝ տեսանյութում
