Սկսվում են քաղաքացիական անհնազանդության գործողություններ
Ֆեյսբուք սոցիալական ցանցում օգտատերերը տարածում են մի հայտարարության տեքստ, որում ասված է. «Այսօր ժամը 20:00-ին Խորենացի փողոցում սկսվում են քաղաքացիական անհնազանդության գործողություններ, եթե վարչախումբը մինչեւ երեկո չի կարգավորում տղաների սննդի, դեղորայքի, էլեկտրոմատակարարման եւ բժշկական սպասարկման հարցերը: Երեկոյան ութին Խորենացի, այնտեղից՝ դեպի անհնազանդության վայր»:
