Ս. Սարգսյանը լեգիտիմ նախագահ է.Իսագուլյան
ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական Գառնիկ Իսագուլյանը Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց.<<Զինված խմբի անդամները պետք է զենքերը վայր դնեն, եւ հանձնվեն իշխանություններին >>: Անդրադառնալով երեկ ՊՊԾ գնդում ոստիկանական մեքենան այրելուն, նշեց, թե ինչ նպատակ ուներ այդ մեքենան այրել, դա պետական գույք է.<<Ներսում գտնվողերի մեծ մասը ազատամարտիկներ չեն>>: Իսագուլյանը եւս համակարծիք է Սերժ Սարգսյանի հետ, ըստ նրա զինված խմբի անդմաները պետք է զենքը վայր դնեն: Իսագուլյանը անվերապահորեն հավատում է Սերժ Սարգսյանին, համարելով նրան լեգիտիմ նախագահ: Ըստ նրա Հայաստանը չպետք է ունենա զինված հեղաշրջման նախադեպ:
