Զինված խումբն այրել է ՊՊԾ գնդի ծառայողական մեքենաներից մեկը. Տեսանյութ
10:11 ՀՀ ոստիկանության պարեկապահակետային գնդի տարածք մտած զինված խումբը քիչ առաջ այրել է գնդի ծառայողական մեքենաներից մեկը և վառվող մեքենան դուրս բերել փողոց: Իրավապահ մարմինները կրկին կոչ են անում զինված խմբի անդամներին ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են վտանգել քաղաքացիների կյանքն ու առողջությունը և լարվածության աճի պատճառ դառնալ: ՀՀ ոստիկանություն
