Կեղծ ահազանգ. գրոհ չսկսվեց
Կեսգիշերն անց՝ 1.30-ի սահմաններում նախ «Հիմնադիր խորհրդարանը» հաղորդագրություն տարածեց. «Տեղեկություն կա, որ ոստիկանությունը այս պահին ետևի կողմից պատ է քանդում, որպեսզի ներխուժի գնդի տարածք», հետո էլ «Հայազն» կուսակցության անդամ Արմեն Հովհաննիսյանը, որը մաս է կազմում «Սասնա ծռեր» խմբավորմանն աջակցող նախաձեռնող խմբին. «Ոստիկանությունը քանդում է ՊՊԾ պատերից մեկը: Հնարավոր է գրոհ»: Եվ չնայած այս ահազանգերին՝ դարձյալ գրոհ չեղավ ու բարեբախտաբար՝ ոչ էլ զոհ: Մինչ այդ հաղորդագրությունները տարածելը՝ ժամը մեկի սահմաններում Խորենացի փողոցից հեռացել էին մեծ թվով ոստիկաններ: Այս պահին էլ Խորենացի փողոցում հանդարտ իրավիճակ է:
