«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» հայտարարությունը

Սույն թվականի հուլիսի 17-ի վաղ առավոտյան «Սասնա ծռեր» խմբի կողմից ՊՊԾ գնդի շենքը գրավելու գործողությանը հետևեցին բողոքի ակցիաներ Երևանի Ազատության հրապարակում, այնուհետև Խորենացու փողոցում, որտեղ իսկ տեղակայված է ՊՊԾ գունդը՝ ի պաշտպանություն «Սասնա ծռեր» խմբի անդամների և նրանց կողմից առաջ քաշված պահանջների, այն է՝ ՀՀ նախագահի հրաժարականը և քաղբանտարկյալ Ժիրայր Սեֆիլյանի ազատ արձակումը: Նույն օրը և դրան հաջորդող հավաքների ժամանակ ՀՀ ոստիկանությունը՝ դուրս գալով իր լիազորությունների շրջանակից, գործի է դրել իր ավանդական վայրագ, բռնի և սադրիչ գործողությունները` խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ, բնակչության հանդեպ: Առաջին իսկ օրը Երևանի «Ազատության» հրապարակում՝ առանց իրավական հիմնավորումների, զանգվածաբար բերման են ենթարկել խաղաղ հավաքի մասնակիցներին, ընդ որում, գործողությունները զուգորդված են եղել բռնությամբ, քաշքշուկներով, հայհոյանքներով, անմարդկային վերաբերմունքով՝ այդ թվում նաև կանանց նկատմամբ: Հատկապես վերջին օրերի ընթացքում ՀՀ ոստիկանությունը զինված է եղել և հուլիսի 20-ին Երևանի Խորենացու փողոցում խաղաղ հավաքի մասնակիցների միջև ծագած բախման ընթացքում, առանց նախապես զգուշացնելու, կիրառել է արցունքաբեր գազ, պայթուցիկներ և այլ միջոցներ: Արդյունքում եղել են բազմաթիվ տուժածներ, այդ թվում նաև ոստիկաններ, որոնք տեղափոխվել են բուժհաստատություններ և հիվանդանոցներ: ՀՀ ոստիկանությունը, իր գործելակերպի համաձայն, այդ վայրագություններին մասնակից է դարձնում նաև քաղաքացիական համազգեստով ոստիկանների, որոնք որևէ տարբերանշան չեն կրում իրենց հագուստին: Այնուհետև, ՀՀ ոստիկանության և ՀՀ ազգային անվտանգության ծառայողները այցելում են նաև ՊՊԾ գնդի տարածքում գտնվող «Սասնա ծռեր» խմբի անդամների ընտանիքների բնակարաններ, խուզարկում, ահաբեկում կանանց և երեխաներին, ընտանիքի այլ անդամների, սպառնում ձերբակալությամբ և այլ գործողություններով: «Սասնա ծռեր» խմբի անդամների կանայք և աղջիկները հետապնդման ու բռնությունների են ենթարկվել Երևանի «Ազատության» հրապարակում և Խորենացի փողոցում տեղի ունեցող խաղաղ հանրահավաքների ժամանակ: Նրանցից ոմանք ոստիկանների կողմից բռնի ուժով բերման են ենթարկվել ոստիկանության տարբեր բաժիններ, առանց համապատասխան փաստաթղթի և պահվել երեքից ավելի ժամ, որտեղ ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի ու ծաղրանքի: Ամենազավեշտալին այն է, որ ս. թ. հուլիսի 22-ին ՀՔԾ որոշմամբ բերման է ենթարկվել նաև քաղաքացիական ակտիվիստ, մշակույթի գործիչ Անի Նավասարդյանը, ով եղել է խաղաղ հավաքի ակտիվ մասնակիցներից մեկը: Ավելի ուշ նա կրկին բերման է ենթարկվել իր բնակության վայրի բակային տարածքից և ձերբակալվել է՝ զանգվածային անկարգություններ հրահրելու կասկածանքով: Բազմաթիվ առցանց և այլ տեսանյութերից երևում է, որ Անի Նավասարդյանը պատմում է իր հետ կատարվածը, որ իր մարմնի վրա ունի նաև կապտուկներ և վնասվածքներ, և ըստ նրա սոցիալական ցանցում կատարված գրառման՝ մյուս քաղաքացիների հետ միասին բռնության է ենթարկվել ոստիկանական բաժանմունք բերման ենթարկվելու ճանապարհին: «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան խիստ մտահոգված է և դատապարտում է ՀՀ ոստիկանության և ՀՀ ազգային անվտանգության ծառայողների այս ապօրինի գործելաոճը, որն ունի նաև քաղաքական ենթատեքստ: Փաստացի, ՀՀ ոստիկանության բոլոր մարմինների գործողություններն ուղեկցվում են բռնություններով, սպառնալիքներով, ունեն քաղաքական ենթատեքստ և միտված են հանրության, մասնավորապես կանանց և աղջիկների շրջանում վախի և սարսափի մթնոլորտ ստեղծելով սահմանափակել նրանց խաղաղ հավաքներին ու ակցիաներին մասնակցելու, հրապարակային ելույթներ ունենալու և կարծիքներ հայտնելու իրավունքը: Մենք պահանջում ենք, որպեսզի քաղաքացիական ակտիվիստ Անի Նավասարդյանը և այս մի քանի օրերի ընթացքում ձերբակալված քաղաքացիներն անհապաղ ազատ արձակվեն և նրա, ինչպես նաև այլ քաղաքացիների նկատմամբ բռնություններ ու անմարդկային վերաբերմունք ցուցաբերած ոստիկանները ենթարկվեն պատասխանատվության և հեռացվեն համակարգի: «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա», ներառյալ՝ «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ «Կանանց իրավունքների կենտրոն» ՀԿ «Հասարակություն առանց բռնության» ՀԿ «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ     Հայտարարությանը միանում են՝ «Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» ՀԿ «Էկոլոգիական ակադեմիա» ՀԿ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ 50/50 քաղաքացիական նախաձեռնություն

դիտվել է 4 անգամ
Լրահոս
Պայմանագրային զինծառայողի հարցերը Փաշինյանը տեղում լուծեց Մեկ օր գալու է այն օրը, որ ծանր սրտով ու ամոթով չենք դիմավորելու Մայիսի 9-ի տոնը. Բեգլարյան Երբ դավաճանն ասում է, որ Արցախյան շարժումը սխալ էր, նշանակում է զինվորին տարել է զոհել, որ հանձնի. Իշխանյան Պարենի համաշխարհային գներն աճում են արդեն երրորդ ամիսն անընդմեջ Պետք է ուժեղացնենք մեր երկիրը, ներկայացնում ենք ծրագիր, որը մեր երկիրը փոխելու է․ Կարապետյանը՝ Սիսիանում Մշակութային օբյեկտների վրա հարձակումները արտացոլում են իրանական ինքնության նկատմամբ թշնամանքը․ Փեզեշքիան Իրանը վերսկսել է թռիչքները Իրաք Կիևի ռեժիմը երբեք պայմանագրաունակ չի եղել․ Լավրով «Իրանի ծովային շրջափակումը շարունակվում է ամբողջ ուժով». CENTCOM Արտաշատում վրաերթի են ենթարկել 6-ամյա աղջնակի․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար Գորիս-Լծեն ավտոճանապարհին բեռնատարներ են բախվել 3 օտարերկրացիներ Արմավիրում փորձել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց իրացնել Իշխանական քարոզչամեքենան ստում է, հանրահավաքի վայրից ոչ մի անձ բերման չի ենթարկվել. «Ուժեղ Հայաստան» Հռոմում ձերբակալել են Ուզբեկստանում Իտալիայի նախկին դեսպանին՝ ռուսներին անօրինական վիզաներ տրամադրելու համար Հունգարիայում սկսել է գործել նոր խորհրդարանը. խորհրդարանի շենքի վրա կրկին բարձրացվել է ԵՄ դրոշը Իրանը երկամսյա դադարից հետո վերսկսել է Մեշհեդ-Բաղդադ ավիաչվերթը ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչների այցը Մոսկվա դեռ չի նախապատրաստվում․ Պեսկով Եվրոպան ցանկանում է աշխատել ՆԱՏՕ-ի պահպանման ուղղությամբ՝ չնայած Իրանի հարցում առկա տարաձայնություններին. Մերց Վթարվել է «Ղազանչի 2» ջրատարը Լրանում է բուհերի ընդունելության քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ ԳԹԿ Զելենսկին ու Կոշտան քննարկել են Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցության հետագա քայլերը «Ապագայի հանդեպ վստահությամբ ենք ուղղելու հայի մեջքը, հզորացնելու մեր հայրենիքը»․ Ռոբերտ Քոչարյան Կրեմլը հույս ունի, որ Թրամփը «կարգի կհրավիրի» Ուկրաինային հրադադարի պահպանման հարցում Toyota-ն վրաերթի է ենթարկել երեխայի, ապա՝ բախվել խանութի ցուցափեղկին․ 2 վիրավոր կա Գյուղացու աշխատանքը պետք է գնահատված լինի. Նարեկ Կարապետյանը` Տափերականում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am