Որքան ասում եմ Պ.Պ.Ծ. տառերով բան չգրեմ, էլի չի ստացվում. Վարդ Սիմոնյան
Որքան ասում եմ Պ.Պ.Ծ. տառերով բան չգրեմ, էլի չի ստացվում, սիրտս պայթում է: Կարծես մեր 18 տարեկան երեխաներն իրենց հեղված արյամբ մեզ ազատագրեցին նախորդ պատերազմի վրա պարազիտացողների բալաստից, նեխած ուղեղով ու զինվորական հոտած սապոգով քաղաքականություն մտնողների և երկրի միսը լափողների խրախճանքից: Բայց արի ու տես, որ միայն գեներալ քեռի ունենալը բավարար է, որ Ասկերանի վերջին թրենդի շալվարդ հագնես, հասնես Երևան և դառնաս մի ամբողջ առգրավված պետական իստիտուտի հարց լուծող տղա: Ձեռքի հետ էլ բոթբոթես լրագրողներին, իսկ պետության ներկայացուցիչ ԱԱԾ աշխատակցին էլ սարքես կուռկուռի ձագ: Ուշադիր եղեք, սրանք պետության կորստյան նշաններ են.ո՞ւմ է սա ձեռնտու...... Վարդ Սիմոնյանի գրառումը
