Սառույցը հալվո՞ւմ է

Սերժ Սարգսյանը երկարատեւ լռությունից հետո վերջապես անդրադարձավ  հուլիսի 17-ին Սասնա ծռեր խմբի ապստամբության արդյունքում ստեղծված իրավիճակին, բայց չցրեց անորոշությունը, քանզի  չմատնանշեց իրավիճակից դուրս գալու ճանապարհներ: Միեւնույն ժամանակ նախագահի խոսքը բավականին զուսպ էր, բառերը զգուշորեն ընտրված, Սերժ Սարգսյանը խաղաղ հանգուցալուծման պատրաստակամության մասին հատուկ ընդգծեց, հետագա զարգացումները բացառապես սահմանադրականության դաշտում տեսնելու հավաստիացումներ տվեց, վրեժխնդրության բացառման երաշխիքով հանդես եկավ ու զսպվածության կոչ արեց  ոստիկանական ճամբարին, որպեսզի չվտանգեն ուրիշների կյանքը: Այդկերպ ցույց տվեց, որ  չի ցանկանում առճակատում, ավելին, այդ հայտարարությանը նախորդած նիստը ոչ թե անվտանգության խորհրդի անդամների հետ էր, այլ իրավապահ համակարգի ղեկավարների,ինչը կրկին ցույց է տալիս, որ Սերժ Սարգսյանը ապստամբներին դիտարկում է ոչ որպես անվտանգությանը սպառնացող սուբյեկտներ, որոնց պատասխանատվությունը անհամեմատ ծանր է լինելու: Այդուհանդերձ նախագահը զերծ չի մնում սպառնալից արտահայտություններից՝ ասելով թե երկար չի հանդուրժի այս իրավիճակը, ինչպես նաեւ թույլ չի տա որեւէ մեկի ոտնձգությունը պետականությանն ուղղված.<<Հայաստանում բռնի ուժով, հարձակումով և պատանդ վերցնելով հարցեր չեն լուծվելու: Եվ դա երբեք մենք թույլ չենք տալու>> ասում է նա՝ կոչ անելով վայր դնել զենքերը, ապա շարունակում.<<Կարծում եմ, որ այս իրավիճակն արդեն ավելի երկար է տևում, քան մենք կարող ենք մեզ թույլ տալ: Ապրիլ ամսից դեռ այնքան շատ ժամանակ չի անցել, որպեսզի մեր հասարակությունն իրեն թույլ տա մոռանալու տեղի ունեցածի մասին>>: Այս ամենից տպավորություն է ստեղվծվում, որ Սասնա ծռերի հետ բանակցություններն ապարդյուն են անցնում, այդ պատճառով է, որ Սերժ Սարգսյանը ընդհանուր առմամբ խաղաղության կոչ է անում, որեւէ փոխզիջումային տարբերակ չի ներկայացնում եւ այդ խեղճ ու անելանելի իրավիճակում մերթ ընդ մերթ հոգեբանական գրոհ ձեռնարկում՝ հոխորտալով, թե թույլ չի տա… Ինչպես հայտնի է Արցախից պատվիրակված միջնորդների միոցով արդեն երկու օր է իշխանությունը բանակցություններ է վարում ՊՊԾ գունդը պաշարած  Սասնա ծռերի հետ, որտեղից բացառապես հայտարարություններ են հնչում, թե իրենք հանձնվող չեն, կմեռնեն, բայց կոմպրոմիսի չեն գնա ու չեն հանձնվի:Ակնահյտ է, որ Սերժ Սարգսյանը ծանրագույն կացության մեջ է հայտնվել, թեպետ որպես պետության ղեկավար բանակցությունները ձախողվելու դեպքում կարող է համապատասխան կարգադրությամբ գրոհի հրաման արձակել, սակայն հասկանում է, որ այդ պարագայում անցանկալի հետեւանքներն  անխուսափելի են լինելու, այլապես մինչ օրս կգնար այդ քայլին: Հետաքրքրական է, որ նրա հայտարարությունից հետո «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ, կալանավորված Ժիրայր Սեֆիլյանի պաշտպանը վերջինի անունից մեկնաբանություն է տվել, ասելով, թե Սեֆիլյանը գտնում է, որ ստեղծված իրավիճակը  խաղաղ ճանապարհով պետք է լուծում գտնի եւ  արյունահեղություն չլինի:«Իր կողմից պատրաստ է անել հնարավորը,  որպեսզի իրավիճակի հանգուցալուծումը գտնվի: Ժիրայր Սեֆիլյանն ամեն ինչ փորձում է անել, որ իրեն դարձնեն բանակցությունների մասնակից»,-  «Ա1+»-ին հայտնել է Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Արա Զաքարյանը: Սա նշանակում է, որ սառույցն արդեն շարժվում է,ի տարբերություն իր ՊՊԾ գնդում գտնվող ընկերների կտրականապես չի մերժում որեւէ բանակցություն ու պատրաստ է քննարկել իրավիճակը:Ուշագրավ  է, որ Սերժ Սարգսյանի հետ միաժամանակ խոսում  է նաև Լևոն Տեր-Պետրոսյանը: Նա նույնպես  շեշտում է արտաքին սպառնալիքների և մարտահրավերների հանգամանքը, ինչպես գործող նախագահն իր խոսքում, բայց զարմանալիորեն որեւէ  խոսք չի ասում պատճառների ու այն մասին, որ իշխանությունն իր վարած քաղաքականությունը ոչ պակաս սպառնալիք են, քան արտաքին մարտահրավերները: Թերեւս զարմանալի չէ, միշտ էլ երկրում վտանգավոր իրավիճակների ժամանակ առաջին նախագահը ցուցաբերել է ողջախոհություն ու միասնական, հանդուրժողականության կոչով է դիմել՝ հնարավորինս զերծ պահելու համար երկիրը արտաքին վտանգներից ու հարվածներից: Փոխարենն անհասկանալիկեցվածք դրսեւորեց Նիկոլ Փաշինյանը: Մեկ օր առաջ նա հայտարարեց, թե այլեւս չի գնալու Խորենացի փողոց ու սպասելու է  ապստամբ խմբի անդամների զանգին, սակայն առաջին նախագահի խոսքից հետո նա Խորենացիում ելույթ ունենալու որոշում կայացրեց ու ելույթի առյուծի բաժինն էլ նվիրեց Լեւոն Տեր-Պետորսյանին քննադատելուն, նրան մեղադրեց Սերժ Սարգսյանի հետ համագործակցույան ու տարածքների վերադարձի պլանին իր աջակցության մեջ՝ այդպես էլ չհստակեցնելով, թե ինչու որոշեց վերադառնա դեպքերի կիզակետ, զանգելի էին իրեն արդյո՞ք, թե պարզապես տրվեց քաղաքական հորձանուտին եւ որոշեց ինքն էլ իր բաժին դիվիդենտները շահել մի իրավիճակում, երբ բոլորովին դրա ժամանակը չէ: Անի Սահակյան

դիտվել է 65 անգամ
Լրահոս
Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am