Ինչի են պատրաստ Խորենացի փողոցի «մոդերատորները»

Վերջին երկու օրերին Խորենացի փողոցում տեղի ունեցող իրադարձությունները արդեն պարզ ցույց են տալիս, որ ՊՊԾ գունդը գրավածների նպատակը միայն ժողովրդական լայն զանգվածների աջակցությունը չէ փողոցում: Նախ, բավական ցայտուն Նիկոլ Փաշինյանին այնտեղից «լիկվիդացնելու» կոնկրետ օպերացիա իրականացվեց, հաջորդը «զոհը» թերեւս Դավիթ Սանասարյանն է: Նիկոլն օրինակ հայտարարում էր, որ թույլ չի տա արյունահեղություն ու ամեն ինչ կանի, որ Պավլիկ Մանուկյանի ու Վալերի Օսիպյանի գլխից մի մազ պակասի:Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն այնտեղ հանդարտություն սահմանելու կանոններով էր հանդես գալիս, կոնկրետ քայլեր էր անում այդ ճանապարհին եւ որոշակի հաջողության էր հասել: Բայց ինչպես երևում է ՊՊԾ գունդը գրավածներին «խաղաղ ընթացք» հարկավոր չէ նաև փողոցում: Այդ իսկ պատճառով երկու օր է այնտեղ ժողովրդին ուղղորդելու գործառույթ է իրականացնում Սեֆիլյանի կողմնակիցներից` Անի Նավասարդյանը, որը ժամանակ առ ժամանակ հանդես է գալիս «պահանջ-առաջարկներով», ոստիկանության ուղղում է պահանջներ, ժամանակ է սահմանում, մեկ 30-40 րոպե, ապա 10 րոպե, ապա հայտարարում է, որ ժամանակը սպառվեց, ու սպասում է, թե երբ շարքերում ոչ սթափ վիճակում գտնվող հայհոյող, «գողական» ինչ-որ կերպարներն ու ոչ ադեկվատներն ինչպես կարձագանքեն իր պահանջներին: Ու շարքերից սկսվում է. «Հելնենք Սարի թաղ», Անին` ուղերձը փոխանցում է խոսափողով ու այսպես շարունակ: Կարճ ժամանակ անց, երբ պարզվում է, որ արձագանք չստացավ այդ առաջարկը, Անին անմիջապես ունի մեկ այլ առաջարկ` «ժողովուրդ, չգնա՞նք Շենգավիթի ոստիկանություն, այնտեղ առավոտվանից մայրեր են կանգնած...»: Ապա` հայտարարում է. «Տեղեկություն ստացանք, որ 20 հոգի բերման են ենթարկել Սարի թաղից», սակայն րոպեներ անց պաշտոնապես հերքվում է, որ այդ տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում: Նախօրեին երեկոյան բախման ականատեսները պատմում են, որ նույն Անի Նավասարդյանն է հերթական անգամ ժամանակ տվել ոստիկաններին` սննդի մատակարարման հարցով, ժամանակը սպառվելուց հետո էլ տեղի ունեցան բախումները, շարքերից քարերեր են նետել ոստիկանության ուղղությամբ, հետո սկսվեցին բախումները, տասնյակ վիրավորներ տեղափոխվեցին հիվանդանոց: «Սասնա Ծռերի» «մոդերատորների» ուղերձներից կարելի է եզրակացնել, որ ՊՊԾ-ն գրավածները հասարակական աջակցությունը տեսնում են` հասարակությանը ոստիկանության հետ բախումների միջոցով, այսինքն` փողոցում արյունահեղության: Սա կարևոր բացահայտում էր հատկապես նրանց համար, ովքեր միամտորեն կարծում են, թե գնում են Խորենացի փողոց` արյունահեղությունը ՊՊԾ-ում կանխելու համար: Մետաքսյա Շալունց

դիտվել է 35 անգամ
Լրահոս
Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am