Արցախի շուրջ ծանր բանակցությունները ու գրաված ՊՊԾ-ն

Այս օրերին շատերի մտքում են հարցեր պտտվում, թե այդ ինչպես եղավ, որ իշխանության անգործության պայմաններում հնարավոր դարձավ Էրեբունիում ՊՊԾ գունդ գրավել այն դեպքում, երբ Ժիրայր Սեֆիլյանը ձերբակալվեց` որոշակի կասկածներով: Հունիսի 22-ին Ժիրայր Սեֆիլյանին մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով։ Նախնական քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ  նա կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը: Մասնավորապես, Ժ. Սեֆիլյանն անմիջական շփումներ է ունեցել քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված տարբեր անձանց հետ, որոնց ուղղակիորեն հանձնարարել է ապօրինի կերպով պահվող զենք և ռազմամթերք փոխադրել, դրանք տեղափոխել և պահել տարբեր վայրերում, ինչպես նաև պատրաստ լինել՝ համապատասխան հրամանի դեպքում օգտագործել դրանք։ Այդ ինչպե՞ս ստացվեց, որ այս ձերբակալությունից մի քանի շաբաթ անց, Սեֆիլյանի թիմակիցները իրավապահների հսկողությունից դուրս էին մնացել ու ազատ գործել են, հուլիսի 17-ի գիշերը հարձակվել են ՊՊԾ գնդի վրա: Մի՞թե նրանք իրավապահների վերահսկողությունից դուրս են եղել` Սեֆիլյանի ձերբակալությունից հետո: Սա իսկապես խորքային հարց է, ու արդեն խոսակցություններ են պտտվում, որ հնարավոր է` ստեղծված իրավիճակը որոշակիորեն ձեռնտու է Սերժ Սարգսյանին` այն առումով, որ նրան Ղարաբաղյան բանակցություններում բարդ քննարկումներ են սպասում առաջիկայում: Բանն այն է, որ Խորենացի փողոցի իրադարձություններն իրենց ողբերգականությամբ, իսկապես որոշակի քաղաքական հետևանքներ կարող են ունենալ: Հուլիսի 16-ին, երբ Սերժ Սարգսյանը Արցախ էր մեկնել, այնտեղ հանդիպումներ է ունեցել արցախյան ռազմական-քաղաքական ղեկավարության հետ, հարցրել է նրանց վերաբերմունքը տարածքային զիջումների հարցով, բնականաբար, ստացել մերժողական պատասխան: Այսօր մամուլում հրապարակումներ կան, թե Արցախում Սերժ Սարգսյանը հանդիպումներից հետո` լսելով ղարաբաղցիներին ասել է, փորեք-ամրապնդեք բլինդաժները, սպասեք պատերազմի, եթե Ղարաբաղի ինքնորոշման կարգավիճակին Ադրբեջանը համաձայն չէ, մենք այլ ելք չունենք, պետք է պատերազմենք: Օգոստոսին սպասվում է ևս մեկ հանդիպում Սարգսյան-Ալիև մակարդակով, դրանք կարող են լինել ամենածանր բանակցությունները Սերժ Սարգսյանի համար: Հայկական կողմից տարածքային զիջումներ են ակնկալվում: Որքան էլ տարօրինակ ու «դավադրության տեսության» նման մի բան թվա, բայց գուցե Սերժ Սարգսյանին որոշակիորեն ստեղծված լարվածությունը մայրաքաղաքում կարող է ձեռնտու լինե՞լ: Մանավանդ, որ Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալությունն անմիջապես «հողեր հանձնելու» հետ: Սեֆիլյանն ուներ մի քանի հարյուր մարդկանց կողմնակից փողոցում, ՊՊԾ գնդի գրավումից հետո հասարակական որոշակի պոռթկում է առաջացել, որը կարող է «ամրացնել» Սերժ Սարգսյանի դիրքերը առաջիկա բանակցություններում ուղղակիորեն կապվելով` անհնար է տարածքային զիջումներ Հայաստանի կողմից, քանի որ արդեն իսկ առկա է մեծ դժգոհության ալիք` պատճառաբանությամբ: Իհարկե, սա, ընդամենը դեռ վարկած է, և նման հետևության հանգելու համար անհրաժեշտ է տիրապետել ավելի կոնկրետ ինֆորմացիայի, բայց որ ստեղծված ծանր ու բարդ իրավիճակը հնարավոր է ծառայեցնել այլ քաղաքական նպատակներով` ևս չի կարելի բացառել: Թամար Բագրատունի

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am