ԼՂՀ ԱԺ պատգամավոր, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը կրակոցներից հետո սկսեց բղավել խմբի անդամների վրա: Լրագրողներին արագ հեռացրին միջանկյալ տարածքից:
Կրակոցներ ՊՊԾ գնդի տարածքում (տեսանյութ). Armtimes.com
Armtimes.com-ը տեղեկացնում է, որ քիչ առաջ կրակոցներ հնչեցին ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում: Սասնա ծռեր խմբի անդամ Աշոտ Պետրոսյանն իր ձեռքում եղած ատրճանակից կրակահերթ արձակեց: Նա հայտարարեց, որ կրակում է ազատ խոսքի համար:Եւս մի քանի կրակոց էլ հնչեց ՊՊԾ գնդի դարպասների մոտ: