«Ազատ թռչնին վանդակում չեն պահում». Պավել Մանուկյան
19:24 ՊՊԾ գնդում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Պավել Մանուկյանը հայտարարեց՝ իրենք կմեռնեն, բայց այնտեղից դուրս չեն գա: «Սա անցումային փուլ է: Ես կխնդրեմ, որ ժողովուրդը զգոն լինի, քաղաքական ուժերը մեռած են, բոլոր կուսակցությունները, տեսաք, որ իրենց սպառել են, մեզանից ոչ մեկին իշխանություն պետք չէ, մեզ ազատություն է պետք»,- ասաց Մանուկյանը: Նա նաեւ նշեց, թե ծնողները, ովքեր օրեր առաջ հայտարարել էին, որ ցանկանում են իրենց որդիներին դուրս թողնել, եկել եւ տեսել են իրենց որդիներին. «Ազատ թռչնին վանդակում չեն պահում»:
