Մշտապես զգոն ենք. Վարուժան Ավետիսյանը
Հիմնադիր խորհրդարանի անդամ Վարուժան Ավետիսյանն այսօր լրագրողներին ասաց, որ զենքը վայր չեն դնելու ու չեն հանձնվելու, թե մշտապես զգոն են, և գիտեն, թե ինչպես են կազմակերպելու իրենց պաշտպանությունը:Ինչպես հայտարարեց, որ իրենց պահանջներն ուժի մեջ են եւ իրենք ոչ մի դեպքում չեն հանձնվելու. «Այստեղ մենք կերտել ենք փոքրիկ Հայաստան, որը շուտով վերածվելու է ամբողջական Հայաստանի»: Վարուժան Ավետիսյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչպես է եղել ոստիկանության կողմից գրոհը իրենց դեմ, նշեց, որ մեկ գրոհ է եղել, կրակելով եկել են շենքի ուղղությամբ, որից հետո հակահարված են ստացել ու հեռացել:
