Ինչո՞ւ ընտրվեց ՊՊԾ գունդը
18:42 «Այս զորամասը դարձել էր հայ ժողովրդի, հատկապես՝ Երևան քաղաքի ամենասարսափելի բութ գործիքը մեր՝ ժողովրդի վերքն ամեն անգամ տրորելով»,- այս մասին ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդում լրագրողների հետ զրույցում ասաց «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Պավել Մանուկյանը՝ բացատրելով, թե ինչո՞ւ են որոշել գրավել ՊՊԾ գունդը: Նա նշեց, որ որոշել են խլել այս գործիքը: «Փոխհրաձգության ընթացքում եղավ նաև զոհ, բայց նման գործողություններ, բնականաբար, առանց զոհերի էլ չեն լինում: Մենք ցավում ենք զոհի համար,- ասաց Պավել Մանուկյանը: – Հետո ոստիկանները փորձեցին հակագրոհի անցնել, շատ տխուր հետևանք ունեցավ իրենց համար, և մենք էլ վիրավոր տվեցինք: Նրանք երևի չէին պատկերացնում, թե մենք ովքեր ենք: Պատկերացումները հստակեցվեցին»:
