Նիկոլ Փաշինյանը փորձել է օգտագործել բարձրացող ժողովրդական շարժումն իր անձնական, կուսակցական նեղ շահերի համար. Վարուժան Ավետիսյան. Հրապարակ
17:40 «Սասնա ծռերի» անդամ Վարուժան Ավետիսյանը քննադատել է հուլիսի 22-ին Խորենացի փողոցում ծավալված իրադարձություններում ԱԺ ընդդիմադիր պատգամավոր ՆԻկոլ Փաշինյանի դերակատարությունը:«Ճիշտ բան չի արել պարոն Փաշինյանը, փորձել է փաստորեն, առանց երկմտելու կարող եմ ասել, որ փորձել է օգտագործել բարձրացող ժողովրդական շարժումը իր անձնական, կուսակցական նեղ շահերը սպասարկելու համար, ինչը դատապարտելի երևույթ է: Հուսով եմ այսուհետ պարոն Փաշինյանը ձեռնպահ կմնա նման քայլեր կատարելուց», – ասել է նա «Հրապարակի» հետ զրույցում: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
