Լրագրողներն արդեն 40 րոպե է ՊՊԾ գնդի տարածքում են
17:28 Արդեն 40 րապե է՝ լրագրողները մուտք են գործել ոստիկանության ՊՊԾ գնդի տարածք, որտեղ չեզոք գոտում մամուլի ասուլիսով կամ հայտարարությամբ հանդես են գալիս «Սասնա ծռեր» խմբի անդամները: Լրագրողները Ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչների ուղեկցությամբ ոստիկանական 4 մեքենաներով ուղևորվել են դեպի գրավված ՊՊԾ գնդի տարածք: Լրագրողներին արգելվել է ասուլիսին մասնակցել համակարգիչներով ու հեռախոսներով: Ներսում ստուգել են նրանց եւ վերցրել բոլոր կապի միջոցները: Լրագրողների ձեռքին կան միայն տեսախցիկներ:
