Սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսի շրջանակում, բացի ծավալուն ցուցադրական մասից, ծրագրված է բազմազան գործարար ծրագիր, ինչը բացառիկ հնարավորություն կընձեռի անվտանգային ոլորտի առաջատար փորձագետների հետ հանդիպումների և խորհրդատվությունների անցկացման, խնդիրների քննարկման համար: Յուրաքանչյուր նման ցուցահանդեսային միջոցառման բաղկացուցիչ մաս հանդիսացող գործարար ծրագիրը կարևոր նշանակություն ունի մասնակիցների, այցելուների և ոլորտի փորձագետների միջև կապերի հաստատման առումով: Գործարար ծրագրի շրջանակում անցկացվող հանդիպումները լայն հնարավորություններ են ստեղծում նորարարական տեխնոլոգիաների և առաջավոր փորձի փոխանակման համար: «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսի գործարար ծրագիրը կմեկնարկի լիագումար նիստի և «21-րդ դարի տեխնոլոգիաները ՀՀ զինված ուժերի զարգացման գործում: Միջազգային համագործակցություն» խորագրով գիտագործնական համաժողովի անցկացմամբ: Միջոցառմանը, որի կազմակերպիչն է Ծրագրային կոմիտեն, նախատեսված է ինչպես ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի, այնպես էլ ՌԴ ԶՈւ և ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբերի ղեկավար կազմի, ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների ներկայացուցիչների մասնակցությունը: Կանցկացվեն նաև ցուցահանդեսի գործարար ծրագրի մաս կազմող այլ միջոցառումներ ևս. գիտագործնական քննարկումներ, նիստեր և կլոր սեղաններ: Համաժողովի մասնակիցների քննարկմանը կներկայացվեն ռազմարդյունաբերական ոլորտի` կառավարման ավտոմատ համակարգերի, հաղորդակցման կապի միջոցների և համակարգերի, ռոբոտատեխնիկական սարքավորումների, լազերային տեխնոլոգիաների, օպտիկական-էլեկտրոնային սարքավորումների և համակարգերի, կիբեռանվտանգության հետ կապված, ինչպես նաև թեմատիկ այլ հարցեր: Ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների հետ ՀՀ պաշտպանության նախարարության փոխգործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի միջազգային ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնման և գործարար կապերի հաստատման ու զարգացման համար: Սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսն անցկացվելու է 2016թ. հոկտեմբերի 13-ից 15-ը «Երևանէքսպո» ցուցահանդեսային համալիրում: Լրացուցիչ տեղեկություններ` «ArmHiTec-2016» միջազգային ցուցահանդեսի պաշտոնական կայքում` http://armhitec.com:
Սեպտեմբերի 20-ին, ժամը 16:15-ին Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր-Մկրտչյանը
Սեպտեմբերի 20-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Սեպտեմբերի 19-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 19-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Սեպտեմբերի 19-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Սեպտեմբերի 19-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը
Սեպտեմբերի 19-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը