Լրագրողներից պահանջել են անջատել հեռախոսները
15:12 Արդեն հայտնել էինք, որ «Սասնա ծռեր» խումբն ազատ է արձակել հուլիսի 17-ից պատանդի կարգավիճակում գտնվող ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանին, Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին, ինչպես նաև այնտեղ ՊՊԾ գնդում պատանդ գտնվող մյուս ոստիկաններին: Մեր թղթակցի փոխանցմամբ՝ այս պահին ներսում գտնվող լրագրողներից պահանջել են անջատել հեռախոսները: Հավանաբար րոպեներ անց կկայանա «Սասնա ծռեր» զինյալ խմբի մամուլի ասուլիսը:
