«Իրավունք չունեն նախագահի հրաժարականը պահանջել, ես այդ նախագահին ընտրել եմ».Լեւոն Իգիթյան

Հուլիսի 17-ին մայրաքաղաքի Էրեբունու ՊՊԾ-ի վրա «Սասնա ծռեր» ջոկատի կողմից հարձակման հետեւանքով ստեղծված իրավիճակը հասել է վտանգավորության գագաթնակետին, ստեղծվել է պատային իրավիճակ, երբ ապստամբ խումբը մերժում է ցանկացած կոմպրոմիսային տարբերակ, հայտարարություններ են միայն լսվում, թե կմեռնենք, բայց չենք հանձնվի։ Ավելին, «Սասնա ծռեր» խմբի որոշ անդամներ բացահայտ վիրավորում են հեղինակավոր մարդկանց, որոնք ապավինել է իշխանությունն խմբի հետ բանակցելու նպատակով։ Խմբի անդամներից մեկը անարգանքի խոսքեր էր հնչեցրել Արցախից խաղաղության կոչով Երևան ժամանած Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հասցեին։ Երեւանի ավագանու ՀՀԿ անդամ, ճարտարապետ Լեւոն Իգիթյանը նկատում է, որ ծայրաստիճան լարված ու պայթունավտանգ իրավիճակ է ստեղծվել ու պետք չէ ավելորդ գնահատականներով ու կոչերով էլ ավելի բորբոքել իրավիճակը, համապատասխան մարմիններն, ըստ նրա, իրենց գործը լավ գիտեն. «Ես շատ վիրավորված եմ, որ իմ երկրում նման բաներ են տեղի ունենում ու ուզում եմ, որ ամեն ինչ խաղաղ, առանց արյան ավարտվի»,- ասաց նա ընդգծելով, որ կացնային ու անհնարին պահանջներով չի կարելի առաջնորդվել. «Իրենք իրավունք չունեն նախագահի հրաժարականը պահանջել, ես այդ նախագահին ընտրել եմ», -վրդովվեց Երեւանի ավագանու անդամը։ Նա չի հակադարձում դիտարկմանը, որ ապստամբ խմբի ծայրահեղ քայլը, ըստ այդ խմբի ներկայացուցիչների՝ հետեւանքն է երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական, բարոյագոհեբանական եւ այլ մթնոլորտի,սակայն անթույլատրելի է համարում ներկայացված նախագահի հրաժարականի պահանջը։ Ճարտարապետը չի ցանկանում իրավիճակի ելքի իր տարբերակը ներկայացնել՝ սուբյեկտիվ ու օբյեկտիվ պատճառներով.«Ես նախ պետք է ասեմ, որ քաղաքում չեմ, բայց չեմ էլ կարծում, որ այս վիճակում հարկավոր է գնահատականներ տալ, վերլուծել իրավիճակը, կարծիք հայտնել, որովհետեւ նախ շատ բանի մասին չգիտեմ, տեղյակ չեմ, չգիտեմ, թե ովքեր են կանգնած այդ խմբի հետեւում, ուստի ես պարզապես իրավունք չունեմ այս հարցի շուրջ իմ կարծիքը հայտնել, որովհետեւ ես հիմքերին ծանոթ չեմ։ Դուք ուզում եք, որ ես ասեմ , թե նախագահը ինչ պետք է անի՞, դա կնշանակի, որ ես եմ նախագահը» ի վերջո վրդովվեց Իգիթյանը։ Լեւոն Իգիթյանը համամիտ չէ, թե հնարավոր չէ հեռու մնալ հասարակության կյանքում տեղի ունեցող իրադարձություններից, ինչպես օրինակ օրերս մի խումբ մտավորականներ հարկ համարեցին հայտարարությամբ հանդես գալ՝ կոչ անելով Սեֆիլյանին հանդարտեցնել իրավիճակը.«Ես մի քիչ այլ կարծիք ունեմ» ,- հակադարձեց Լեւոն Իգիթյանը.«Ես հիմա պիտի ամեն ինչ թողնեմ, գնամ այդ գործով զբաղվեմ, որ նոր գամ պատասխանեմ բոլոր հարցերին, ես դրա մասնագետը չեմ, բոլորովին հեռու եմ այդ բնագավառից, ու թույլ էլ չեմ տա, որ որեւէ քննիչ կարծիք հայտնի այն գործի մասին, որով ես եմ զբաղվում»։ Ճարտարապետն ընդգծեց, որ ամեն մարդ պետք է իր գործով զբաղվի, «եթե ուզում ենք, որ երկիրը երկիր դառնա»։ «Այժմ հենց այդ մոտավորապես ապրելը, մոտավորապես ամեն ինչի մեջ խառնվելն է, երբ մարդիկ իրենց գործով չեն զբաղվում, դրանից է, որ այսօր հասել ենք այս վիճակին, իսկ եթե չենք հասկանում տվյալ բնագավառից, մեր կոչերով ու խորհուրդներով միայն վնաս կտանք»։ Հիշեցնենք, որ կիրակի վաղ առավոտյան մի խումբ զինված անձինք Էրեբունիում գրոհով վերցրել են Ոստիկանության Էրեբունիում գտնվող ՊՊԾ գունդը եւ պատանդ են վերցրել ոստիկանության սահմանափակ թվով ծառայողների: Մեկ ոստիկան՝ նույն գնդի փոխհրամանատար Արթուր Վանոյանը սպանվել է: Վիրավորվել են եւս չորս ոստիկաններ՝ ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, փոխգնդապետ Հրաչ Խոստեղյանը, ոստիկանության ենթասպա Գագիկ Մկրտչյանը, օպերատոր Ռոբերտ Հայրապետյանը։«Սասնա ծռեր» խմբավորման անդամները մի քանի պահանջ են ներկայացրել: Նրանք մասնավորապես պահանջում են Սերժ Սարգսյանի հրաժարականը, ինչպես նաեւ ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին: Անի Սահակյան

դիտվել է 57 անգամ
Լրահոս
Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am