Ուղիղ հեռարձակում ՊՊԾ գնդից չի՞ լինի
Քիչ առաջ զինված խումբն ազատ է արձակել նաեւ հուլիսի 17-ից պատանդի կարգավիճակում գտնվող ՀՀ փոխոստիկանապես Վարդան Եղիազարյանին եւ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին։ Այսպիսով՝ բոլոր պատանդներն ազատ են արձակվել։ «Սասնա ծռեր» խմբի անդամ, «Հիմնադիր խորհրդարանի» մամլո խոսնակ Վարուժան Ավետիսյանը ներսից լրագրողներն տեղեկացրել է,որ իրենք կատարել են իշխանությունների պահանջը,սակայն վերջիններս դրժում են պայմանավորվածությունը,չեն ապահովել ուղիղ հեռարձակում: Hayeli.am-ի թղթակիցը Խորենացի փողոցից հայտնում է,որ լրատվամիջոցների ներկայացուցիչները հավաքված սպասում են հայտարարությանը,որը նախատեսված է ժամը 15:00-ին:
