Երկու պատանդ ոստիկաններն արդեն ազատ են արձակվել
12:53 «Սասնա ծռեր» խմբի անդամները գրաված Էրեբունու ՊՊԾ գնդից ազատ են արձակել երկու երիտասարդ ոստիկանի: Մեր տեղեկություններով՝ ավելի ուշ ազատ կարձակվեն նաև Ոստիկանության պետի տեղակալ, գեներալ Վարդան Եղիազարյանը և Երևանի փոխոստիկանապետ, գնդապետ Վալերի Օսիպյանը:
