«Սասնա ծռեր»-ի՝ պատանդներին ազատ արձակելու պայմանը
Արդեն տեղեկացրել ենք,որ հանդիպում է տեղի ունեցել ԱԱԾ տնօրեն Գ. Կուտոյանի հետ՝ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի միջնորդությամբ և որոշում է կայացվել ազատ արձակել պատանդներին՝ պայմանով, որ ստեղծվելու է մամուլի կետ:Մեր տեղեկություններով հրավիրվել է երկու լրատվամիջոց: Երկու երիտասարդ ոստիկանների ազատ արձակման արարաողությունը կատարվում է պարոն Բալասանյանի ներկայությամբ: Որոշվել է, որ կետի տեղակայման հարցը թողնում են պարոն Բալասանյանի իրավասությանը: Մամուլին կանչում ենք հետեւյալ սկզբունքով. պայմանավորվում են մամուլի միջոցների հետ, իրենք գալիս են, վարչախմբի կողմը ապահովում է նրանց ազատ ելումուտը: Հերթապահությունը առաջարկում են շուրջօրյա:
