Ոստիկանության տվյալներով, Գերմանիայի Մյունխեն քաղաքում «Օլիմպիա» առեւտրային կենտրոնի մոտ նախօրեին տեղի ունեցած զինված հարձակման հետեւանքով 9 մարդ է մահացել, 16-ը տեղափոխվել է հիվանդանոց: Ոստիկանները հայտնել են, որ կրակողը եղել է 18-ամյա իրանցի: Տեղի ունեցածի դրդապատճառները դեռ հաստատված չեն,հրաձիգը գործել է միայնակ եւ հավանական է, ինքնասպան է եղել:
Նշենք, որ ուրբաթ երեկոյան զինված անձը կրակ է բացել «Օլիմպիա» առեւտրային կենտրոնի մոտ: Մյունխենի ոստիկանությունը կարծում է, որ նա ատրճանակ է գործածել: Հարձակումից հետո նա հայտնվել է քաղաքացիական պարեկային ծառայության աշխատակիցների կրակի տակ: Ավելի ուշ ոստիկանները հայտնաբերել են հարձակվողի մարմինը:
«Այս պահին քննության ձեռքի տակ եղած տվյալներով, կասկածյալը Մյունխենի 18-ամյա բնակիչ է, ծագումով Իրանից»,- լրագրողներին հայտնել է Մյունխենի ոստիկանապետը:
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը