Ալավերդու պղնձամոլիբդենայինի պայթյունից տուժածների կյանքին վտանգ չի սպառնում
Երեկ պայթյուն է որոտացել Ալավերդու պղնձամոլիբդենային գործարանում, 2 վիրավոր կա։ Նրանց տեղափոխել են հիվանդանոց: «Հրապարակի» թղթակցին հաջողվել է պարզել, որ պայթել է գործարանի վառարաններից մեկը: Տուժածների կյանքին վտանգ չի սպառնում: Ալավերդցիները պայթյունի ուժեղ ձայն են լսել, ապա գործարանը պատվել է ծխով, որը տեսանելի է եղել քաղաքի բոլոր հատվածներից: Ալավերդու հիվանդանոցից հայտնեցին, որ տուժածներից մեկն ստացել է ազդրի կոտրվածք, մյուսը՝ աչքերի թեթև վնասվածք և արդեն դուրս է գրվել: Թերթը նշել է, որ գործարանը լրագրողների համար համարվում է փակ կառույց, հետևաբար՝ մանրամասներ ճշտելն անհնար է:
