Կենսական հարց. ո՞վ կկարողանա Խորենացի փողոցում գոնե հարաբերական կարգուկանոն ապահովել

«Առավոտ»-ը գրում է. «Նիկոլ Փաշինյանի հասցեին հիմա տարբեր գնահատականներ են հնչում՝ սկսած սուպեր հիացականից, վերջացրած հայհոյականով։ Նրա գործունեությանը կարող է դուր գալ կամ չգալ։ Օրինակ՝ ես, որպես ապաքաղաքական մարդ, լավ չզգացի առաջին նախագահի վրա նրա կոպիտ հարձակումներից։ Բայց հասկանում եմ, որ դա քաղաքական պրոցես Է, ամեն մեկն իր շահն ունի, և այդ պայքարում, ինչպես ասում են, փլավ չեն բաժանում։ Եվ նույնիսկ կարևոր չէ, թե ինչ նպատակներ է Նիկոլը հետապնդում և ինչին է նպաստում։ Շատ ավելի կարևոր է մեկ այլ կենսական հարց. ո՞վ կկարողանա Խորենացի փողոցում գոնե հարաբերական կարգուկանոն ապահովել։ Ո՞վ կկարողանա կանխել հնարավոր սադրանքները: Ի՞նչն է մեզ՝ քաղաքացիներիս համար ավելի անվտանգ ՝ ափը բարձրացրած ցուցարարնե՞րը, թե՝ «իգիլական տեսք» ունեցող, դեմքերը փակած, կիսամերկ երիտասարդները։ Կարծում եմ՝ այդ հարցերի պատասխանն ակնհայտ է։ Նրանց համար, ում, ի վերջո, միևնույն է, թե ով որ աթոռին է նստած կամ նստելու, կարևոր է, որ այլևս զոհեր չլինեն, որ իրավիճակն «այս կամ այն կողմ» խաղաղ հանգուցալուծվի։ Այստեղ նոր և բավականին հետաքրքիր տարր է Ռուսաստանի վերաբերմունքը Հայաստանում ծավալվող իրադարձություններին։ Նախ՝ ԱԳՆ խոսնակ տիկին Զախարովան նշեց, որ այդ իրադարձությունները ինչ-որ ձևով խանգարում են Ղարաբաղյան բանակցություններին, այնահետև երեկ ԱԳՆ-ն մեկնաբանություն հրապարակեց, թե ԵՄ-ն «տեղը տեղին» չի դատապարտել Երևանում ոստիկանական գնդի գրավումը։ Ճիշտն ասած, այդ առիթով իմ մեջ հարց է առաջանում՝ ինչո՞ւ է ձեզ հուզում, թե, ինչպես է մի միջազգային կառույցը գնահատում մեկ այլ պետության մեջ ծավալվող իրադարձությունները։ Կենտրոնացեք Ադրբեջանին զենք ծախելու և Ղարաբաղյան հարցում նրա շահերը ներկայացնելու վրա»,-գրում է թերթը։ Մանրամասները՝ «Առավոտ» թերթի այսօրվա համարում։

դիտվել է 26 անգամ
Լրահոս
Պայմանագրային զինծառայողի հարցերը Փաշինյանը տեղում լուծեց Մեկ օր գալու է այն օրը, որ ծանր սրտով ու ամոթով չենք դիմավորելու Մայիսի 9-ի տոնը. Բեգլարյան Երբ դավաճանն ասում է, որ Արցախյան շարժումը սխալ էր, նշանակում է զինվորին տարել է զոհել, որ հանձնի. Իշխանյան Պարենի համաշխարհային գներն աճում են արդեն երրորդ ամիսն անընդմեջ Պետք է ուժեղացնենք մեր երկիրը, ներկայացնում ենք ծրագիր, որը մեր երկիրը փոխելու է․ Կարապետյանը՝ Սիսիանում Մշակութային օբյեկտների վրա հարձակումները արտացոլում են իրանական ինքնության նկատմամբ թշնամանքը․ Փեզեշքիան Իրանը վերսկսել է թռիչքները Իրաք Կիևի ռեժիմը երբեք պայմանագրաունակ չի եղել․ Լավրով «Իրանի ծովային շրջափակումը շարունակվում է ամբողջ ուժով». CENTCOM Արտաշատում վրաերթի են ենթարկել 6-ամյա աղջնակի․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար Գորիս-Լծեն ավտոճանապարհին բեռնատարներ են բախվել 3 օտարերկրացիներ Արմավիրում փորձել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց իրացնել Իշխանական քարոզչամեքենան ստում է, հանրահավաքի վայրից ոչ մի անձ բերման չի ենթարկվել. «Ուժեղ Հայաստան» Հռոմում ձերբակալել են Ուզբեկստանում Իտալիայի նախկին դեսպանին՝ ռուսներին անօրինական վիզաներ տրամադրելու համար Հունգարիայում սկսել է գործել նոր խորհրդարանը. խորհրդարանի շենքի վրա կրկին բարձրացվել է ԵՄ դրոշը Իրանը երկամսյա դադարից հետո վերսկսել է Մեշհեդ-Բաղդադ ավիաչվերթը ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչների այցը Մոսկվա դեռ չի նախապատրաստվում․ Պեսկով Եվրոպան ցանկանում է աշխատել ՆԱՏՕ-ի պահպանման ուղղությամբ՝ չնայած Իրանի հարցում առկա տարաձայնություններին. Մերց Վթարվել է «Ղազանչի 2» ջրատարը Լրանում է բուհերի ընդունելության քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ ԳԹԿ Զելենսկին ու Կոշտան քննարկել են Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցության հետագա քայլերը «Ապագայի հանդեպ վստահությամբ ենք ուղղելու հայի մեջքը, հզորացնելու մեր հայրենիքը»․ Ռոբերտ Քոչարյան Կրեմլը հույս ունի, որ Թրամփը «կարգի կհրավիրի» Ուկրաինային հրադադարի պահպանման հարցում Toyota-ն վրաերթի է ենթարկել երեխայի, ապա՝ բախվել խանութի ցուցափեղկին․ 2 վիրավոր կա Գյուղացու աշխատանքը պետք է գնահատված լինի. Նարեկ Կարապետյանը` Տափերականում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am