«Էդ հլա հարց ա, թե ով ում շնորհիվ է մանդատ ստացել»
Մեկ օրով հեռանալուց հետո, Նիկոլ Փաշինյանն այսօր վերադարձել է Խորենացի փողոց եւ ելույթ ունեցել, որի մի մասը նվիրված էր Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ նրա այսօրվա հայտարարությանը: Նա ասել է, որ Տեր-Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանը ներկայում դաշինք են կազմել, որի նպատակն է իրագործել Ղարաբաղյան կարգավորման այսպես կոչված «Լավրովի պլանը»: Նա նաեւ անձնական վիրավորանքներ է հասցրել առաջին նախագահին:Ելույթից հետո լրագրողները նրան ասել են, որ Տեր-Պետրոսյանի կողմնակիցներն ասում են, թե նա առաջին նախագահի շնորհիվ է ԱԺ մանդատ ստացել:
«Էդ հլա հարց ա, թե ով ում շնորհիվ է մանդատ ստացել»,-պատասխանել է Նիկոլ Փաշինյանը:
