Ես պատրաստ եմ առաջնորդել. Նիկոլ Փաշինյան
21: 16 Այսօր Խորենացի փողոցում իր ելույթի ավարտից հետո ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին, թե ինքը պատրա՞ստ է առաջնորդել իշխանափոխության գործընթացը, նա պատասխանեց. «Եթե ժողովուրդը կարձագանքի, որ պետք է լինի իշխանափոխություն, այսինքն մենք այդ պրոցեսը տեսնենք, ապա՝ այո, իհարկե: Եթե ժողովուրդը կորոշի, որ ես պետք է առաջնորդեմ կամ ավելի շուտ, ոչ թե կորոշի, այլ դեմ չի լինի, ապա ես արդեն ասացի, որ ես պատրաստ եմ առաջնորդել: Լրագրողները հետաքրքրվեցին նաև, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը պատկերացնում իշխանափոխության գործընթացը: Վերջինս պատասխանեց, որ Հայաստանը, ժողովուրդը ոտքի կկանգնի, ապա Սերժ Սարգսյանը չի կարող պրծնել:
